03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Երկրի հակառակ կողմից եկողը հակառակ կողմից էլ պետք է դուրս գա

Չկա չարիք առանց բարիք, եթե իհարկե .. Եթե պաշտպանյալի վարչապետության շրջանում անվտանգության մասով առանց կորուստների դուրս գանք (եթե Հայաստանն ու Արցախը դիմանան այս ներքին հարվածներին, ապա դրանից հետո կարելի է հավատալ հրաշքների), ապա այս փուլը նույնիսկ կարելի է դրական գնահատել՝ «Չկա չարիք առանց բարիք» ծրագրի շրջանակներում։ Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա, որից հետո […]

«Նոր Հայաստանում» փոփոխում են հների ընդունած օրենքը՝ միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայ­քում երեկ շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգել­ման, ընտանիքում բռնության ենթարկ­ված անձանց պաշտպանության և ըն­տանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին ՀՀ աշխա­տանքի և սոցիալա­կան հարցերի նա­խարարության հեղինակած օրենքի նա­խագիծը: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը «Իրավունքին» փոխանցել է, որ նախագ­ծում մտցվում է «զուգընկերներ» հաս­կացությունը: […]

Մեծ փողեր`սեփական կամքով ու ճաշակով, առանց մրցույթի. Փաստ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից եւ մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր: Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ: Հասկանալի չէ, թե […]

Ավելի դաժան՝ զտումների փուլը: Ո՞վ է հաջորդը. Հրապարակ

Հեղափոխությունների ժանրի կանոններին համապատասխան, մարդիկ ակնկալում էին, որ ինչ-որ պահից սկսվելու են ռեպրեսիաները։ Սկզբում նախկին իշխանավորների ու մեծահարուստների նկատմամբ, չէ՞ որ հեղափոխության շարժիչ ուժն ընչազուրկ զանգվածն է, որն ատում է հարստությունն ու հարուստներին։ Հընթացս հեղափոխական մասսաները կսկսեն հիասթափվել հեղափոխությունից։ Իսկ հեղափոխությունն իրականացրած եւ հետո իշխանության եկած անձանց շարքերը կսկսեն նոսրանալ։ Մեկը գաղափարական տարաձայնությունների, մյուսը՝ նեղանձնական […]

Երիտասարդ դատավորները հեռանում են. Ժամանակ

Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ: Մասնավորապես՝ ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին եւ մի քանի […]

Ամենզզվելի ԿԳԲ-ական մեթոդներով. ««Ժողովրդավարության բաստիոն»-ը մանրից վերածվում ա բռնապետական Ադրբեջանի»

Ամփոփեմ օրը 1.Հրայր Թովմասյանը դարձավ Հայաստանի թիվ 1 քննարկվող անձը: 2.Մինչ ԱԱԾ-ն չափագրում էր Թովմասյանի հայրական տան տանիքը, «կիրթ մարդու» հակերները կոտրեցին Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը և ուղիղ 3 ժամ թոփում պահեցին «Արցախը Ադրբեջան է և վերջ» գրությունը: 3.Պարզվեց, որ «հին Հայաստանում» նախարար, պատգամավոր, ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած մարդու ծնողները ապրում են գյուղում, 1 հարկանի […]

Ազատամարտիկները շտապ մեկնել են Արցախ. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ եւ մինչեւ նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման եւ […]

Իրավիճակը մոտենում է ողբերգականին. Հրապարակ

Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։ Թերթի աղբյուրներն ասացին, որ Վանեցյանի դուրս գալուց հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են։ ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն եւ ստուգումներ արել։ Կարծես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված