Երկրի հակառակ կողմից եկողը հակառակ կողմից էլ պետք է դուրս գա
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/34382442_10155598895518004_4057146856512159744_o-1024x720.jpg)
Չկա չարիք առանց բարիք, եթե իհարկե ..
Եթե պաշտպանյալի վարչապետության շրջանում անվտանգության մասով առանց կորուստների դուրս գանք (եթե Հայաստանն ու Արցախը դիմանան այս ներքին հարվածներին, ապա դրանից հետո կարելի է հավատալ հրաշքների), ապա այս փուլը նույնիսկ կարելի է դրական գնահատել՝ «Չկա չարիք առանց բարիք» ծրագրի շրջանակներում։
Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա, որից հետո է միայն հնարավոր առողջացում ակնկակել։
Հիմա թարախի գետեր են հոսում, հետո մի պահ դրանք կվարարեն ու դրան կհաջորդի մաքուր ջրի հոսքը։
Հանրության մեջ կուտակված կեղտը հիմա դուրս է գալիս, ու բոլորը հայելու մեջ տեսնում են հավաքական «մենքի» մինչև այս չբացահայտված կողմերը։ Պաշտպանյալն այդ կեղտի հավաքական մարմնավորումն է՝ հավաքական «մենքի» հակառակ կողմը։
Երկրի հակառակ կողմից եկողը հակառակ կողմից էլ պետք է դուրս գա։
Ինչպես հայտնի է, մարդու հակառակ կողմից միշտ կեղտ է դուրս գալիս։ Դե ուրեմն, այլ բան պետք չէ ակնկալել պաշտպանյալից։ Դժվար է ու նողկալի, բայց պետք է դիմանալ։
Անխուսափելի իշխանափոխությունից հետո մենք շանս կստանանք ունենալ առողջ քաղաքական դաշտ, առողջ քաղաքացիական հասարակություն, առողջ տնտեսություն և ի վերջո առողջ պետություն։
Ուշադրությո՛ւն։ Կստանանք շանս, ոչ թե արդեն պատրաստի առողջ միջավայր։ Մնացածը մեզանից է կախված։
Կրկնեմ՝ կարևորն այս ընթացքում անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է։ Մնացածը՝ հեչ:
Անդրանիկ Թեւանյան
վերլուծաբան