04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Հրդեհ «Էրեբունի» օդանավակայանում

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տանիքում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել […]

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան՝ որպես թիվ մեկ օլիգարխ․ Գոլոս Արմենիի

«Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը։ Հիմա մենք արագ քայլերով գնում ենք դեպի […]

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:    «Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել […]

Գիտնականները մարդկային աչքի ցանցաթաղանթ են աճեցրել

Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի գիտնականները մարդու աչքի արհեստական ցանցաթաղաթ են աճեցրել։ Այս մասին հաղորդում է Science պարբերականը։ Կենսաբաններն աշխատել են մարդկային աչքի այս հատվածի վրա ինն ամիս։ Այս նվաճումը կօգնի մասնագետներին ուսումնասիրել աչքի այն հատվածները, որոնք օգնում են մարդուն տեսնել գույները և ցերեկային տեսողություն ունենալ։ Կենդանիների աչքի նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ նորմալ […]

«Server error»

Երբ հակապետությունը գալիս է իշխանության, նա սկսում է սպային ընկալել որպես «Քոչարյանի ու Սերժի թիկնապահ»։ Լավ է դեռ չասաց, որ Հայրապետովը ղարաբաղցի է, դրա համար չէր կարող իր հետ աշխատել։ Դուք հասկանո՞ւմ եք, որ ինքն այնքան է կտրվել իրականությունից, այնքան է անվստահությամբ լցված բոլորի հանդեպ, որ մարդկանց կարող է ընկալել որպես «Ռոբերտի ու Սերժի թիկնապահ» […]

«Ինչքան կարելի ա… այ, Անասնաֆերմայի Ժոզեֆ խոզեր»

-Դառանացած եմ` մի ուրիշ… -Սուրբ Գայանեում էի… -Պատարագի… -Պարզվեց` նաեւ Վեհափառի գահակալության 20-րդ տարեդարձն էր…. -Վեհափառն իր համար մենակ նստած էր սբ Գայանեում. -Ոչ մի միջոցառում… -Հայրապետական մաղթանքի ժամանակ` -Պատարագին` -Ոչ մի պաշտոնյա` աշխարհական… Հ.Գ. -Ըենե~նց դառնացած եմ… -Արա, բա դուք 20 միլոն տաք սեռափոխին, կինո անեք` պանծացնեք` -Առաքելական` ազգ պահած, պետության ֆունկցիաներ ստանձնած եկեղեցու […]

Ստորագրահավաք Արցախում՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի

«Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնությամբ ստորագրահավաք է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին տեղեկացնում է  «Հանուն Արցախի» համազգային շարժման ֆեյսբուքյան էջը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված