06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Server error»

Երբ հակապետությունը գալիս է իշխանության, նա սկսում է սպային ընկալել որպես «Քոչարյանի ու Սերժի թիկնապահ»։ Լավ է դեռ չասաց, որ Հայրապետովը ղարաբաղցի է, դրա համար չէր կարող իր հետ աշխատել։

Դուք հասկանո՞ւմ եք, որ ինքն այնքան է կտրվել իրականությունից, այնքան է անվստահությամբ լցված բոլորի հանդեպ, որ մարդկանց կարող է ընկալել որպես «Ռոբերտի ու Սերժի թիկնապահ» ու իր ներսում մտածի, որ մարդը կարող է «սլիվ անել» այս կամ այն տեղեկությունը։ Ինչ ասեմ… միգուցե մենք պիտի սա էլ անցնենք, որ երկիրը վերափոխվի։

Մի բան էլ. քանի որ նա չի սիրում ղարաբաղցիներիս ու 20 տարի այն թեզն է քարոզել, որ սաղս «Ղարաբաղյան կլանի անդամներ ենք», սաղս կոռումպացված ենք, ինքն էլ 2008 մարտի 1 գիշերը գոռում էր, թե բա «այսօր քաղաքը պիտի ազատենք ղարաբաղցի տականքներից»: Ու հիմա նա հանդիպեց Հայրապետովին, ով հերիք չի որ ղարաբաղցի է, դեռ մի բան էլ կոռումպացված չէ։ Այստեղ իրականութունը բախվեց իր իսկ կողմից տասնամյակներ քարոզած ստի հետ ու տեղի ունեցավ Server error:

Բենիամին Մաթևոսյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ