13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը». Մանուկյանը պարզաբանում է պահանջում՝ ինչո՞ւ է Ռուբինյանը մասնակցել Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: «Հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, հարց՝ Ռուբինյանն ի՞նչ հանգամանքով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Միրզոյան-Բայրամով բանակցություններին ու արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ են նաև […]

Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին. «Հրապարակ»

ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է եւ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում նոր քայլերի է գնալու, որպեսզի մինչեւ Թուրքիայի ընտրությունները` մայիսի 14-ը նվեր մատուցեն Էրդողանին: «Այս փութաջանությունը, որ ունի Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին, որը ակնհայտորեն հաղթող է ճանաչվելու սպասվող ընտրություններում», – […]

Անահիտ Մանասյանը կադրային ջարդ է սկսել. «Հրապարակ»

Պաշտոնավարումը դեռ նոր-նոր սկսած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմում իսկական կադրային ջարդ է սկսել, նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն ղեկավար իր ուզած աշխատակազմը […]

Ովքե՞ր են կանգնած բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի հետեւում. «Հրապարակ»

Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում եւ փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաեւ Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը։ Արցախի […]

Նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ: Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու եւս […]

ԱԺ-ն հրաժարվում է նիստ անել արցախցիների հետ. «Հրապարակ»

Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտեւի եւ նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները […]

«Մարդկանց առևանգելու են, սպանելու են»․ Բաբայանը չի կասկածում, որ ադրբեջանական անցակետը դառնալու է խոշտանգումների կետ

Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետում արցախցիներին կանգնեցնելու, անձնագրերը ստուգելու միջադեպի վերաբերյալ պատկան մարմինները պետք է անհապաղ բացատրություն տան։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։ «Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք ներկա պահին վճռորոշ փուլում ենք, և հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում՝ սեփական իշխանություններից սկսած, Մոսկվայով […]

Արցախի կոկորդին Ադրբեջանը քողածածկված ռազմական հենակետ է կառուցել․ Փաշինյան-Ալիև զույգի անվան «մաքսակետ»․ Թևանյան

Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։ Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված