22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:

Հետազոտությունը պարունակում է մի շարք կարևորագույն ապացույցներ այն մասին, թե ինչպես է վերաբերում Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ իր վարվող քաղաքականությանը։

Եվ այսպես.

Հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ և ընդամենը 36%-ն է կարծում, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է:

Սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ամենացայտուն գնահատականներից մեկն է:

Ի դեպ, բացասական վերաբերող քաղաքացիների թիվը վերջին՝ անցյալ տարվա հունիսյան հետազոտությունից հետո աճել է 10%-ով:

Հայ ժողովուրդը պայթեցնում է նաև Նիկոլի մյուս՝ «ժողովրդավար» փուչիկը. հարցվածների ընդամենը 17%-ն է բավարարված երկրի ժողովրդավարացման տեմպերով:

Հարցվածների 42%-ը դժգոհ է, իսկ 35%-ն ընդհանրապես որևէ ժողովրդավարական փոփոխություն չի տեսնում:

Ժողովրդավարությունը ներքին և արտաքին օգտագործման լալահառաչ բրենդ հռչակած Նիկոլի համար, այս ցուցանիշը, համաձայնեք, ուժեղ հարված է:

Հարցվածների 55%-ը չի հավատում «ապագա կա» դայլայլոցներին:

Հայ ժողովրդին հուզող առաջնային և կարևորագույն հարցն իհարկե, ՀՀ անվտանգությունն է ու սահմաններին տիրող իրավիճակը, սակայն 2-րդ, 3-րդ տեղերում՝ տնտեսության, գործազրկության, աղքատության ցուցանիշները ևս շառաչուն ապտակ են երկրի «երկնիշ» տնտեսական աճով հրճվող ուսապարկերի համար:

Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է:

Այլ հարց է, որ ընդդիմության հայտնի դեմքերից ոչ-ոք ավելի բարձր ցուցանիշ չունի, սակայն Նիկոլի նման սոսկալի վարկանիշը վկայությունն է այն բանի, որ ուժեղ հանրային քաղաքական հայտ տվող ուժի պարագայում կա հանրության կողմից նման առաջնորդության (անձնական կամ թիմային) պահանջարկ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ