14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման,44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների,ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.«Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման,44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների,ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։

Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։

Հ.Գ. Որպեսզի չասեք, թե եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն ի՞նչ կխոսեիր Թուրքիայում ՝հիշեցնեմ, որ 2018-ի հոկտեմբերին Անթալիայում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ուղիղ եթերում խոսել եմ եւ Հայոց ցեղասպանության դատապարտման,եւ Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին։

Դե հիմա ձեզ տեսնեմ նիկոլական երեսփոխաններ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ