13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Մուստաֆա Շենթոփի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց, թե արդյոք կառավարական ինքնաթիռով են մեկնելու: Հարցին՝ թե ի՞նչ է […]

Մնում է նոր առաջնորդություն,ազգային բոլոր ուժերի համախմբում ու կապիտուլյանտը խելոք հեռանալու է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.«IRI հարցումները հաստատում են. Հայ ժողովուրդը վստահում է Եկեղեցուն ու Վեհափառին։ Չի վստահում Նիկոլին։ Նիկոլի հետ ապագա չի տեսնում։ Արցախի ու անվտանգության հարցերը գլխավորն է համարում։ Մնում է նոր առաջնորդություն,ազգային բոլոր ուժերի համախմբում ու կապիտուլյանտը խելոք հեռանալու է։ 2023-ի գարունը լինելու է նիկոլիզմի վերջին գարունը։»

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման մեջ չի ներառել: Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն: «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 […]

Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել։ Է աշխատացրեք. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը գրում է. «ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի։ Չի կարողանում ձեռք բերել։ Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։ Նայում եմ Հայլուր-ով գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու […]

Կառավարական ինքնաթիռով Թուրքիա է մեկնելու․ «Հրապարակ»

«Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երեւան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաեւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաեւ ՔՊ-ականներ […]

70 հազար դոլարից ավելի գումար՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար․ «Հրապարակ»

«Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադեւոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։ Նշենք, որ «Ջեմմա Թադեւոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, […]

Ըստ IRI հարցումների ամենավստահելի կառույցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին է։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: Ի մի բերելով այս տվյալները կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի անձնական և քաղաքական վարկանիշը գահավիժել է: 1. Հայ ժողովուրդը Նիկոլին չի վստահում: 2. Հայ ժողովուրդը կարիք ունի նոր […]

Նախագահին դատի են տվել․ «Հրապարակ»

«Խաչատուր Աբգարեանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ դատարանից պահանջելով, որ Վահագն Խաչատուրյանին պարտավորեցնի՝ դադարեցնել Խ․ Աբգարեանի ՀՀ քաղաքացիությունը։ Այսինքն՝ քաղաքացին ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, սակայն ՀՀ նախագահը չի դադարեցնում նրա քաղաքացիությունը, Աբգարեանն էլ դիմել է դատարան։ Հետաքրքիր է, որ Վահագն Խաչատուրյանի դեմ կա՛մ հայց են ներկայացնում, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրի, կա՛մ էլ […]

Ի հակադրություն Նիկոլի հակակոռուպցիոն «լոլոների», կոռուպցիան դիտարկում են լրջագույն խնդիր Հայաստանի համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: Հարցվածների 41%-ը կոռուպցիան դիտարկում են լրջագույն խնդիր Հայաստանի համար ի հակադրություն Նիկոլի հակակոռուպցիոն «լոլոների», 32 %-ը դիտարկում է լուրջ խնդիր: Այսինքն՝ հարցվածների 73 %-ի համար Հայաստանում առկա կոռուպցիան դիտարկվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված