27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչու՞ մի մարդու պես ոտքի չեք կանգնում ու չեք պահանջում, որ հեռանամ․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլի ասելիքի իմաստը հետևյալն էր.

«Չե´ք տեսնու՞մ, որ լրիվ ձախողված կառավարություն ենք, ի՞նչ եք անիմաստ հարցեր տալիս, ի՞նչ եք ակնկալում ձեր ձևական հարցերից ու իմ` ոտքի վրա բստրած դատարկ պատասխաններից»:

Պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչու՞ մի մարդու պես ոտքի չեք կանգնում ու չեք պահանջում, որ հեռանամ: Նույնիսկ համարյա ուղիղ տեքստով ընդունում էր, որ դավաճանել է պետությանն ու նրա բոլոր շահերին:

Նա այլևս չի տիրապետում իրավիճակին, չունի ոչ ասելիք և ոչ էլ տեսլական: Նիկոլը կյանքում առաջին անգամ չէր փորձում ստել, իսկ դա նշանակում է, որ Նիկոլը վերջացել է: Երեկ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած էր նրա ֆուտլյարը:

Նա պարզ հասկացնում էր, որ ոչ Վաշինգտոնի բժիշկները, ոչ Բրյուսելի բժիշկները, ոչ էլ Մոսկվայի բժիշկներն այլևս ի զորու չեն (գուցե նաև այլևս չեն ցանկանում) երկարաձգել նրա քաղաքական կյանքը: ԱԺ ամբիոնից, Նիկոլը երեկ համարյա աղերսում էր վերջ դնել իր ղեկավարած կառավարության քաղաքական հոգեվարքին և ազատել հայոց պետականությունն այս կործանարար մղձավանջից:

Վաշինգտոնում տեղի ունեցող «խաղաղության բանակցությունները» ևս ոչ մի արդյունք չեն տալու և կյանքի չեն կոչվելու: Այնպես, ինչպես ձախողվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հերթական փորձը: Դրանք Նիկոլի հերթական ծանր պարտություններն են, որովհետև բացի նրանից, որ դեմ են հայկական շահերին` ի սկզբանե կառուցվել են նաև սխալ ու անիրական հաշվարկների վրա:

Ենթադրում եմ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ, որը շրջադարձային է լինելու նաև Արցախի համար»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ