07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծխելու դեմ պայքարի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց․ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ էր

Ազգային ժողովի նիստում այսօր՝ դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահներ չկային, իսկ 6 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ […]

Իշխանության բարձր հովանու ներքո «Ռեստարտի» անդամները մինչ այս պահն անպատիժ են. Մալյան

Նախքննության ընթացքում մեղադրանքն ամբողջությամբ ապացուցվել է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը՝ «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»« գործով դատական նիստից առաջ: «Հանցախմբի անդամները ևս չեն ժխտում իրենց իրականացրած գործողությունները, բայց պդնում են, որ իրենց ոչ թե դատել, այլ հերոսացնել է պետք, որովհետև դա իրականացրել են հեղափոխության արժեքների պաշտպանության նպատակով: Պարզից էլ պարզ է, որ […]

Աննախադեպ. «ոստիկանն իրենցն է» , դատախազն էլ՝ 180 աստիճան փոփոխական

Տարվա ամենամտահոգիչ դատավարությունները․ «Ինչպե՞ս չի կարելի դատավարություն անցկացնել»  Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զուգորդվել են իրավունքների խախտումներով և, ըստ հեղինակավոր իրավաբանների, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմք են դառնալու։ Դատավարությունների շարքում առանձնանում են հատկապես Մարտի 1-ի գործով դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումները և դատավարական նորմերի […]

Ստախոս պոպուլիստներ… Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք- թոշակ տալիս

Արա համ ասում եք ՍԴ-ի դատավորները հանցագործներ են, համ էլ ասում եք , թող գնան թոշակի ու ցմահ՝ ամիսը մեկ միլիոնից ավել թոշակ ստանա՞ն…   Բա եթե հանցագործ են՝ մեծ թոշակ տալու փոխարեն դատեք էդ դատավորներին: Թե գիտե՞ք , որ հանցագործ չեն ու միջազգային հանրությունը թույլ չի տալիս էդ մարդկանց անօրինական պատժել, ստիպված օրինական կաշառք […]

Իրավապահները պետք է պարզեն էսքան հաճախակի դեպքերի հանգամանքները

    Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Արշակունյաց պողոտա, հիմա։ Դիտավորություն չենք ուզում տեսնել, բայց կարծում ենք, իրավապահները պետք է պարզեն էսքան հաճախակի դեպքերի հանգամանքները, որպեսզի կարողանանք կանխել հետագա նման դեպքերը

Դատավորներին կաշառելու մասին անվանումը ստացած օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը 83 կողմ, դեմ 33, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ դատավորների վերաբերյալ սահմանադրական օրենքը, որը ստացել է դատավորներին կաշառելու մասին անվանումը։ Այսպիսով, ներդրվում է դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու ինստիտուտ՝ աշխատվարձի պահպանմամբ։ Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեկտեմբերի 11-ին։

ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը /տեսանյութ/

Ամերիկայի ձայնը տեղեկացնում է, որ Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է. «Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»: Ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք […]

ՍԴ-ն աշխատում է, այնտեղ միակ չաշխատողը Վահե Գրիգորյանն է. պատգամավոր /տեսանյութ/

Եթե խոսում ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն՝ հարգելի գործընկերներ, դուք հին համակարգից մնացած ունեք նախարարներ, պատգամավորներ, ունեք ԿԲ նախագահ, ունեք տարբեր համակարգերում հին համակարգից մնացած աշխատողներ, էդ բոլորը ձեզ ձեռք են տալիս, ու կա ինչ-որ մի կառույց, մի քանի մարդիկ, ում ասում ենք եկեք փող տանք ուղղարկենք տուն՝ լուծելու մի ճգնաժամ, […]

Ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը՝ բախտագուշակություններո՞վ. Իվետա Տոնոյան

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը նոնսենսի շատ ցույտուն դրսևորում է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետ Տոնոյանը։ «Իշխանություններն ասում են, որ նախագծով նպատակ ունեն ՍԴ ճգնաժամը և հանրության վստահությունը չվայելող դատավորներին ուղարկել պատվավոր հանգստի։ Սրանով իսկ իշխանությունները փաստում են, որ այս դատավորները վստահություն չեն վայելում, և փոխարենը նրանց պատժելու, նախընտրում են շուրջ 700 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված