21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը՝ բախտագուշակություններո՞վ. Իվետա Տոնոյան

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը նոնսենսի շատ ցույտուն դրսևորում է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետ Տոնոյանը։

«Իշխանություններն ասում են, որ նախագծով նպատակ ունեն ՍԴ ճգնաժամը և հանրության վստահությունը չվայելող դատավորներին ուղարկել պատվավոր հանգստի։ Սրանով իսկ իշխանությունները փաստում են, որ այս դատավորները վստահություն չեն վայելում, և փոխարենը նրանց պատժելու, նախընտրում են շուրջ 700 միլիոն հատկացնել և նրանց հանգստի ուղարկել։ Բայց չեմ կարծում, որ սա մարդասիրական նկատառումներով է իրականացվում»,- համոզմունք հայտնեց Իվետա Տոնոյանը։

Նա միաժամանակ հարց ուղղեց՝ ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը՝ բախտագուշակություններո՞վ, թե ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարծիքի վրա հիմնվելով։

«Սա ընդամենը ՍԴ ոչ ցանկալի դատավորներից ազատվելու և այդ կառույցը հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու նպատակ է հետապնդում»,- իր ելույթն ամփոփեց Իվետա Տոնոյանը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ