17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության բարձր հովանու ներքո «Ռեստարտի» անդամները մինչ այս պահն անպատիժ են. Մալյան

Նախքննության ընթացքում մեղադրանքն ամբողջությամբ ապացուցվել է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը՝ «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»« գործով դատական նիստից առաջ:

«Հանցախմբի անդամները ևս չեն ժխտում իրենց իրականացրած գործողությունները, բայց պդնում են, որ իրենց ոչ թե դատել, այլ հերոսացնել է պետք, որովհետև դա իրականացրել են հեղափոխության արժեքների պաշտպանության նպատակով: Պարզից էլ պարզ է, որ նրանք վայելում են իշխանության բարձր հովանավորությունը և դրա բարձր հովանու ներքո մինչ այս պահն անպատիժ են», – ասաց Մալյանը:

«Ռեստարտի» պահանջն հակաիրավական է. չեմ կարծում, որ դատարանը կարող է տուրք տալ անգրագետ մոտեցմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը:

«Ես իրավական մոտեցում եմ ակնկալում դատարանից։ Իսկ եթե դատարանը ենթարկվի իշխանական ճնշումներին, և որոշի այդ խուլիգանախմբին ազատ արձակել, ապա ոչ ոքի ոչինչ չի խանգարի կրկնել նույն արարքը», – նշեց Մալյանը։

Մալյանի խոսքով՝ տղամարդկային չէ, երբ որոշ անձինք չեն տեսել իրեն լռեցնելու այլ մեթոդ, քան գիշերով իր վրա հարձակվելը։

«Հիմա այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրավական հետևանքներ կրելու», – շեշտեց նա։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ