18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոջալուի թեմայով հակահարված հասցնել այս պահի դրությամբ պատրաստ չենք. Անժելա Էլիբեգովա

Հայաստանն այժմ պատրաստ չէ Խոջալուի թեմայով հակահարված տալու, «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Ադրբեջանական քարոզչությունը փոխում է իր աշխատանքի ոճը: Այն դառնում է ավելի  ճկուն, էֆեկտիվ միջազգային հարթակներում և ավելի ընկալելի միջազգային հանրության համար, իսկ արդյոք մենք պատրաստ ենք այդ մարտահրավերներին և արդյոք ինչ-որ բան անում ենք դրանց հակազդելու […]

Եղանակը՝ ձմռան վերջին օրերին

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, […]

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը ինքնաբացարկ չհայտնեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը ինքաբացարկ չհայտնեց։ «Դատարանը որոշեց բացարկը մերժել», – ասաց դատավոր Վահե Միսակյանը։   Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին։  Դատախազին երեկվա դատական նիստում ինքնաբացարկի միջնորդութուն էր ներկայացրել Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ «Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն […]

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկվել

Հատուկ քննչական ծառայությունը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին: Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ քրեական գործի շրջանակում է նա հարցաքննության հրավիրվել: Օհանջանյանը հերքել է տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։  

Իշխանությունը կեղծում է օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019թ․ մեր երկիր ժամանել է մոտ 1․294 մլն արտասահմանցի։ Նրանց ելքի թիվ նշվում է՝ մոտ 1․283 մլն։ Եթե նույնիսկ համարենք, որ մեր երկիր ժամանած բոլոր օտար պետությունների քաղաքացիները զբոսաշրջիկ են, ապա միևնույնն է իշխանությունները կեղծում էին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը՝ ասելով, որ 2019-ին ժամանել է մոտ 1․9 մլն զբոսաշրջիկ։ Տվյալներն այս պաշտոնական հասցեում […]

Բացահայտվեց հանրաքվեի կոդը

ЦЗП Ц ирк З оопарк П аранойя Բացահայտվեց հանրաքվեի կոդը՝ «Կրկեսի վերածված հայրենիքը պարանոյիկ քայլերով վերածել կենդանաբանական այգու՝ չորս ոտքը լավ է, քան երկուսը թեմայով»։ *** Մեսրոպ Մաշտոցն ի՞նչ իմանար, որ իր ստեղծած երեք տառերն իրար կպցնելն ու «ո»–ի վրա շեշտ դնելը 6 միլիոն դրամ է «նստելու»։ Անդրանիկ Թևանյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված