29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը

«Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ և Ամուլսարի հարակից տարածքների բնակիչներ դժգոհում են՝ արդեն 2 տարի ոտնահարված են իրենց իրավունքները: 168.am-ի փոխանցմամբ՝  «Լիդիան Արմենիայի» գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում իրազեկել է, որ 300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: «Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք […]

1 տարում 287.000 $ պարգևավճար՝ Սյունիքի մարզպետարանում․ Yerkir.am

Yerkir.am գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք: Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի […]

«Լիրբ, ղախպա, անուղեղ հավ»․ Գյումրիում սպանված կնոջ մասին գրառում կատարած ՀԽ անդամը կհեռացվի՞

Համացանցում շարունակում է քննարկվել օրերս Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ու սպանված 42-ամյա կնոջ ու նրա 13-ամյա աղջկա թեման։ Թեմայի վերաբերյալ գրառումներ են անում նաև հանրային մարդիկ։ Մասնավորապես, Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «լիրբ, ղախպա, անուղեղ հավ» անվանելով մահացած կնոջը, գրում է asekose.am-ը: «43 տարեկան ղախպեն 28 տարեկան […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին […]

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. քարոզարշավի ընթացքն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. ներքաղաքական զարգացումներ:

Ուզում էի հարց տալ վարչապետին, իմանալ՝ ինչի համար եմ «Այո» ասում, բայց նա ինձ չլսեց, բարձրախոսն ինձանից գողացան․ միջադեպ՝ Կապանում (տեսանյութ)

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան է այցելել։ Քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Tert.am-ը զրուցել է միջադեպի մասնակից Անդրանիկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ հանրաքվեի գաղափարը հասկանալու համար փորձել է հարցեր տալ վարչապետին, բայց նրան դա թույլ չեն տվել։ «Ես շատ կուզեի «Այո» ասել, բայց իմանամ՝ ինչի՞ համար […]

Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ […]

«Ոչիստներն» ասում էին՝ հեսա թեժ գարուն ենք անում, թեժ աշուն ենք անում, բա ո՞ւր եք, չեք երեւում. Նիկոլ Փաշինյան

Էսօր թարմ թեմա են գտել, թե վարչապետը պետական տրանսպորտային միջոցով՝ ուղղաթիռով եկել է Սյունիք՝ քարոզարշավի: Այս մասին, ասյօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, ինքը Մեղրիից Քաջարան էլ է պետական ավտոմեքենայով եկել, որովհետեւ այլ կերպ չի կարող. «Այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության […]

Դրույթ առ դրույթ ներկայացրել ենք այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են խնդիրներ առաջացնել. Արփինե Հովհաննիսյանը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և անդրադարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին: Հովհաննիսյանը հայտնել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացրել են վերլուծություն: Գրառում ամբողջությամբ՝ ստորև. «Եվ կրկին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված