29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այ մարդ, 2 տարի անցել է, ոչ մի բան չկարողացաք անել, մարդիկ համատարած դժգոհ են. ինչքա՞ն կարելի է՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան /տեսանյութ/

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ քարոզարշավի ընթացքին ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Նրա խոսքով՝ Սյունիքում մեկնարկածիշխանության քարոզարշավը ոչնչով չի տարբերվում 2 տարի առաջ տեղի ունեցածից. «Պլաստինկան չի փոխվել, 2 տարի է պլաստինկան նույնն է մնացել՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, նախկիններ, լավ ինչքա՞ն կարելի է: Այս […]

Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են, Հայաստանում իշխանությունն ինքն է կոչ անում ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր…. և վարակվել ու վարակել

Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։ Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։ Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստանում վարչապետը արձակուրդ է գնում, նախարարներին հետևը գցած միտինգներ անում։ Ամբողջ […]

Հանրաքվեն վերածվել է թշնամանքի, ատելության քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման

Կամուֆլյաժով Նիկոլը. Նիկոլի վստահության հանրաքվեն. Երեկ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ բացահայտ քաղաքական տեքստեր է հնչեցնում Նիկոլը՝ «ժողովրդին կեղեքել են 20 տարի», «ՍԴ-ն այս կազմով անելիք չունի», «ՍԴ այս կազմը նախկին ռեժիմի վերջին հենարանն է», «Ոչ-ի քարոզչության թիկունքում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը», և այլն. ատելություն ու ժողովրդին գրգռելու հերթական գործընթաց։ Նիկոլը […]

Ադրբեջանի փորձերը` սրելու իրավիճակը ՀՀ-ի հետ պետական սահմանին, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու նրա քայլերը կրում են միտումնավոր բնույթ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք […]

Վրաստանում՝ 23 կորոնավիրուսակիր, Իտալիայում մեկ օրում՝ 168 մահ կորոնավիրուսից, Հայաստանը՝ գլոբուսից դուրս

Կորոնավաիրուսը շարունակում է ահագնացող տեմպերով նորանոր դիրքեր և երկրներ զավթել… Մեր հարևան Վրաստանում մեկ օրում բացահայտվել է 8 նոր կորոնավիրուսակիր, որի արդյունքում Վրաստանում այդ հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 23-ի… Մեր հարևան Իրանում իրավիճակն ավելի ծանր է. բոլոր խոշոր քաղաքների, այդ թվում նաև Հայաստանի սահմանին մոտ գտնվող Թավրիզում, բնակիչներին արգելված է ազատ մուտք ու ելք […]

«Երբ Նիկոլ Փաշինյանը նեղն է ընկնում, բռնվում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից». Արմեն Աշոտյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: – Պարոն Աշոտյան, 2018թ. հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց երրորդ աշխատանքային այցը Բրյուսել, որը տևեց մեկ օր, նա ունեցավ երեք առանցքային հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահի, ԵԺԿ նախագահի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ: Հատկանշական է, որ դրան նախորդել էր Ձեր կուսակցության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի և Ձեր մի շարք […]

Ինչ գնով են Հայաստանում սպանություն պատվիրում. ԱԱԾ–ի ցնցող բացահայտումը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել են պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր։ «ԱԱԾ–ն ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրած սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։ Պարզվել է, որ Երևանի բնակիչներից մեկը պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնել […]

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. Վրաստանում առաջին անգամ երեխա է վարակվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի: Այս մասին տեղեկությունը հրապարկվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծված stopcov.ge կայքում: Հրապարակված տեղեկության մեջ նշվում է, որ կարանտինի ռեժիմում է գտնում 126 մարդ, իսկ ստացիոնար բուժում ստանում է՝ 46 հիվանդ, հաղորդում է aliq.ge-ն:Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է երեխա: Մինչ այս պահը պաշտոնական տվյալներով գրանցված էր 15 դեպք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված