24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ոչ»-ը ֆեյսբուքյան էջ է բացել, քարոզչական պաստառ տեղադրել

«ՈՉ» քարոզչական կողմն ի սկզբանե ձեւավորվել է որպես հարթակ՝ «ԱՅՈ»-ն բացառող տիրույթում գործող բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների համար, որոնք ունեն հանրությանն ուղղված ասելիք։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել է․

«ՈՉ» քարոզչական կողմն ի սկզբանե ձեւավորվել է որպես հարթակ՝ այո-ն բացառող տիրույթում գործող բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների համար, որոնք ունեն հանրությանն ուղղված ասելիք։

Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. մեզ օրենքով հատկացված վահանակներից եւ պաստառներից օգտվելու հայտ էր ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը, եւ ահա գործընկերների ներկայացրած քարոզչական պաստառն արդեն տեղադրված է։

Տեղեկացնում եմ, որ մեզ հատկացված վահանակներից եւ պաստառներից օգտվելու նախնական հայտ ենք ստացել նաեւ «Բոյկոտի շտաբ» նախաձեռնությունից (լիազոր ներկայացուցիչ՝ Վահագն Չախալյան)։

ՀԳ. Հուսով եմ՝ մեր իրավաբանության «Ունտեր Պրիշիբեեւներին» (Унтер Пришибеев) այս վահանակը դուր կգա, քանի որ այն հստակորեն պարունակում է «Ո՛Չ»-ի, այլ ոչ թե չմասնակցելու ուղերձ)»։

Ռուբեն Մելիքյանը նաև հայտնել է, որ ստեղծվել է «ՈՉ» կողմի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:

«Հարգելի՛ լրագրողներ և գործընկերներ,հաշվի առնելով «ՈՉ» քարոզչական կողմի պաշտոնական հայտարարությունների և արձագանքների աղբյուրի ճշգրտության անհրաժեշտությունը՝ որոշեցինք ստեղծել «ՈՉ» կողմի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:

Հիմնական նպատակն այն է, որ հնարավոր լինի տարանջատել «ՈՉ» քարոզչական կողմում ընդգրկված անձանց անհատական տեսակետները պաշտոնականից:

Այս փուլում էջի նպատակն է լրատվամիջոցների համար պաշտոնական աղբյուր լինելը:

Եթե լինի էջի նպատակների փոփոխություն, ապա անմիջապես այդ մասին կլինի հայտարարություն»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ