Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է
Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի։ Հիշեցնենք, որ քիչ առաջ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանել: Արտակարգ դրության դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: