Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք եւս 50 տեստ քիչ առաջ ավարտեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 տեստ եւ եւս 7 տեստի արդյունքներ դրական են: Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ եւ որեւէ ախտանշան չեն ունեցել մինչ այս»,-ասաց նա:
Նախարարի խոսսքով` հաստատված 52 դեպքից 12-ի մոտ ընդհանրապես ախտանշաններ չկան եւ նրանք ընդհանրապես հիվանդանոցում չեն գտնվում, այլ գտնվում են մեկուսացման վայրում եւ նույնիսկ չեն էլ ենթադրում, թե նրանցից ում մոտ կարող է լինի վիրուսը:
«Նրանց դեպքում մենք կկայացնենք ինդիվիդուալ մոտեցում, տեղափոխենք հիվանդանոց թե` չէ: Նրանց բացի ժամանակից ուրիշ բանի կարիք չունեն, որպեսզի վիրուսը դուրս գա նրանց օրգանիզմից: Դեպքերի մի մասը կապված է փաստորեն երեկ արտադրամասում հայտնաբերված դեպքերի հետ եւ կան մի շարք նոր դեպքեր, որոնց համճարակաբանակն հետաքննությունը այս պահին ընթացքի մեջ է եւ մենք փորձում ենք պարզել նրանց շփման շրջանակաը եւ վարակման աղբյուրը»,-ասաց նախարարը: