06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլը պարզեց, որ սերմացու չեն ներկրել

Մինչ Նիկոլը փրփուրը բերանին «այո» էր քարոզում, սպառնում էր «ոչ» ասողներին, եւ ապացուցում էր, թե ինչքան վատն էին նախկինները եւ ինչքան լավն է ինքը, պարզվեց , որ Հայաստան չի ներկրվել սերմացու եւ վարուցանքի սեզոնի սկզբին գյուղացին չգիտի ինչ է ցանելու, այս մասին գրում է Իրավունքը։

Ընդ որում, դա պարզվեց այսօր, երբ որ Նիկոլին հարց տվեցին, թե ինչպես է լուծվելու այդ հարցը: Սկզբից նա հայտարարեց, որ սերմացուն ներկրվել է, հետո տեսնելով, որ այս հարցում էլ են նրան խաբել, ասեց, որ պետք է, որ մարտի սկզբներին ներկրված լիներ: Հետո հասկանալով, որ ներկրված չի, հայտարարեց, թե թող նախարարը ճշտի` արդյոք ներկրվել է, թե ոչ: 

Ժամանակ կար, երբ այս սեզոնին երկրի ղեկավարները ոչ թե վազվզում էին դռնեդուռ եւ «այո»-ի բուկլետ բաժանում, այլ զբաղվում էին կարեւորագույն հարցերով` սերմացուի ներկրում, առողջապահական անվտանգություն եւ այլն: Բայց ժամանակները փոխվել են, հիմա եկել է նիկոլների ժամանակը, ու սրանք չգիտեն` արդյո՞ք սերմացու կա, թե չկա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ