30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի իշխանություններին կոչ ենք անում նույնպես արտակարգ դրություն հայտարարել, և, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հետաձգել մարտի 31-ին նախատեսված ընտրությունները . «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների և կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական […]

Կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է

Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է: Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։ Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն […]

«Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը փորձում է պայքարել խուճապ տարածողների դեմ: Ինչ խոսք խուճապ տարածելը լավ բան չէ, բայց խուճապ տարածելու դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը վարակի տարածման դեմ պայքարելն է: Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի: Համոզված եմ ամեն բան լավ է լինելու: Առողջ եղեք»:

«Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատասխանատուներ, Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։ Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ առաջ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 190 է

Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։ Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։ Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում […]

«ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։ Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։ Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք […]

«Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն, սոլիդարություն և ընկերակցություն արտահայտող բազմաթիվ տեսա- և ֆոտոնյութեր ակնթարթորեն դառնում են համացանցային հիթեր: Նույն իրողությունը տարածվում է նաև միջպետական հարաբերությունների վրա: Հատկապես Իտալիայի եւ Իրանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ մեր համայնքները քույր քաղաքներ […]

Մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։ Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։ Ամբողջ աշխարհում […]

Ի՞նչ է ասել կամ չի ասել նախագահը Արսեն Թորոսյանին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը անդրադարձել է  ՀՀ նախագահի հանդիպմանը ՀՀ Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի  հետ: «Երեկ կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Պաշտոնական կցկտուր տեղեկատվությունը, հասկանալի է, ամբողջությամբ չի լուսաբանում հանդիպման մանրամասները։ Հասկանալով, որ հանրության ուշադրությունը չափազանց մեծ է այդ հանդիպման նկատմամբ, փորձենք կռահել առավել հիմանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված