«Մեդիա պաշտպան»-ը մոնիթորինգի է ենթարկել պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 26-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավաքագրել է կորոնավիրուսին առնչվող բոլոր նյութերը և մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս նկատել, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախագահ Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը` կապված կորոնավիրուսի հետ, հեռացվել է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքից։ Նյութը նաև հեռացվել, ապա՝ վերականգնվել է 1in.am լրատվական կայքում։ […]





































