24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մեդիա պաշտպան»-ը մոնիթորինգի է ենթարկել պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 26-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավաքագրել է կորոնավիրուսին առնչվող բոլոր նյութերը և  մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս նկատել, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախագահ Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը` կապված կորոնավիրուսի հետ, հեռացվել է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքից։ Նյութը նաև հեռացվել, ապա՝ վերականգնվել է 1in.am լրատվական կայքում։

Tert.am-ի հետ զրույցում ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաընկերության «Կապիտալ» տնտեսական հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Իանիթսկիյը, խոսելով երկրում հաստատված արտակարգ դրության մասին, պատմել է, որ ինքն ամեն ինչ անում է հեռակա կարգով, միայն շաբաթը մեկ պարտավոր է լինել «նյուզրումում» (լրատվականի աշխատասենյակ): Ուկրաինայում, ըստ Անդրեյ Իանիթսկիյի, լրագրողների համար տեղեկատվության տարածման վերաբերյալ ոչ մի կարգավորում, սահմանափակում չկա: Նա, անդրադառնալով ՀՀ-ում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող արգելքներին,  ասել է. «Գուցե փափուկ սահմանափակումներն օգնեն խուճապ առաջացնելուց և ապատեղեկատվություն տարածելուց խուսափելուն, բայց արդեն կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ