29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը, բոլորն իրենց գումարը հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց. Մարուքյան

Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով», Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, […]

Հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը: Հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի, որոնք, ըստ նրա, հնարավոր է նախաձեռնալ ամենակարճ ժամկետներում: Հոդվածը կարող եք կարդալ ստորև: Կենտրոնանալով երկիրը լոքդաունից  հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք […]

Ունենք 27 տարեկան ծանր վիճակում գտնվող վարակակիր և 50 նոր դեպք. Թորոսյան

«Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում ունենք արձանագրված վարակրի 50 նոր դեպք, բուժված քաղաքացիների թիվը 26 է, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1523, ակտիվ բուժման դեպքերը՝ 840, բուժվածների թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24, ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ 27 տարեկան վարակաիր»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում՝ ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավրոված վիճակագրությունը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նախարարի՝ […]

Կառավարությունը մերժեց վետերանների պատվովճարը բարձրացնել

Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն չտվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100 հազար դրամից դարձնել 200 000 ՀՀ դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները նաեւ օգտվում են պետական պատվերի շրջանակում բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), անվճար վերականգնողական պարագաներ, առողջության […]

Դիվանագիտական ճակատում hամատարած նահանջ է տեղի ունեցել. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, և դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։ Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում […]

Հայաստանում կորոնավիրուսի 50 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1523 է

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 850-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։

ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հախուռն քաղաքականության արդյունքն է. Շարմազանով

«Ես կարծում եմ, որ Լավրովը պատահական չի հրապարակել է ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի օրակարգը՝ դրանով իսկ տեղեկացնելով Հայաստանի հասարակությանը, թե իրականում ինչ փաստաթուղթ է քննարկվում ներկայումս կողմերի հանդիպումների ժամանակ»: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ: Նա […]

Արարատ Միրզոյանը քննադատությունների է արժանացել․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 291 հոդված, որոնցից 14-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 276-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս տասնօրյակում քննադատությունների է արժանացել։ Ըստ հրապարակումների` Արարատ Միրզոյանը […]

Պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է. ԱԺ-ում վիրավորված են․ «Հրապարակ»

«ԱԺ աշխատակիցները վիրավորված են՝ «պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ»։ Հիշեցնենք, ապրիլի 25-ին ԱԺ 3 խմբակցությունները թեստավորվելու են։ Եվ չնայած պաշտոնապես հերքում են լուրը, որ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված կա, նաեւ՝ «Իմ քայլում», լուրերն էլի շրջանառվում են։ «Չկա նման բան»,- երեկ իրենց պատգամավորների մասով վստահեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ ինչո՞ւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված