16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է 3 մարդ

Ապրիլի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 728 քաղաքացի, փաստացի բուժվում է 841-ը:  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 մարդ։

Նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդ է այցելում առանձին, ոչ թե միասին, ինչպես արվել է ամեն տարի։ Հիշեցնենք, որ հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։ Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել […]

Ինտրիգներ իշխանական թևում․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու է մասնավորապես ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության հարցը: Ի դեպ, երկու օր առաջ էլ դարձյալ նիստ է հրավիրվել, որին, մեր տեղեկություններով, վարչության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել: Ներկա չեն եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ԱԺ նախագահ […]

Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսը՝ հոգեւորականների ունեկցությամբ: Նրանք պահպանում էին սոցիալական հեռավորություն: Հոգեւորականները կաթողիկոսի գլխավորությամբ անմար կրակի մոտ հնչեցրեցին Հայր մերը, նաեւ պատարագ մատուցեցին զոհերի հիշատակին: Նշենք, որ այսօր առավոտից անձրեւի տակ հնչում է դաշնամուրի կենդանի երաժշտություն: Քաղաքական ու հոգեւոր վերնախավը մոտենում են, ծաղկեպսակներ են դնում հուշահամալիրին, ապա կարմիր վարդեր՝ […]

Կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը

Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:

105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության, բայց Հայ Դատի պահանջը վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում:  Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ […]

Գործուղումների չեղարկումը՝ կրկնակի դիսկոմֆորտի պատճառ․ «Հրապարակ»

«Իմքայլական պատգամավորները, որոնք պարգևավճարներ չստանալու հետ կապված դիսկոմֆորտի մեջ են, կրկնակի դիսկոմֆորտի մեջ են հայտնվել կորոնավիրուսի և սահմանները փակվելու արդյունքում չեղարկված գործուղումների պատճառով։ «Միայն անցած տարի այդ գործուղումները կազմել են մոտ 900 միլիոն դրամ գումար` երեք անգամ ավել պետբյուջեով նախատեսվածից, ինչն իսկապես առասպելական թիվ է` չունեցած ՕԳԳ-ի համեմատ։ Իրականում զուտ տուրիզմ է եղել։ Սակայն այդ […]

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելու 1915 թ. անմեղ զոհերի հիշատակն ու ուղերձ հղեց Ծիծեռնակաբերդի բարձունքից (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելու 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա նաև ուղերձ հղեց Ծիծեռնակաբերդի բարձունքից: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներ այս տարի տեղի չեն ունենա՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված