23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թույլ տվեք մենք որոշենք՝ երբ հրապարակենք տեղեկատվություն». ՊԵԿ նախագահը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ մեկ ամիս առաջ հարուցված քրեական գործի մասին միայն այժմ հայտարարություն տարածում. լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց.

«Թույլ տվեք մենք որոշենք՝ երբ հրապարակենք տեղեկատվություն: Ընդհանրապես ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում այդպիսի տեղեկատվություններ հրապարակելուց, քանի որ դրանք կարող են վտանգել քրեական գործի վարույթին և ընթացքին:

 

Հրապարակվեց այն ժամանակ, երբ հարցում կատարվեց, և ստիպված էինք պատասխանել հարցմանը: Դրանից հետո եղավ մեր հայտարարությունը, որ ավելի քիչ հարցեր առաջացնի, քան մամուլում հրապարակված տեղեկատվությունը: Թույլ տվեք մենք որոշենք՝ քրեական գործի վարույթի ո՞ր փուլում, ո՞ր ընթացքի պարագայում կարող ենք տեղեկատվություն հրապարակել կամ չենք կարող»:

Հիշեցնենք՝ երեկ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ իրենց քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:

ՊԵԿ-ը Մինասյանին մեղադրում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափի տվյալներ թաքցնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ: Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ իր պաշտպանյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել: Փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ինչ վերաբերում է առանց նախորդող հանցանքը նկարագրելու կամ վկայակոչելու պայմաններում օրինական ծագում ունեցող գումարները մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար տեղափոխելը որպես «փողերի լվացում» որակելու աննախադեպ փաստին, ապա դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է։

Հ.Գ. ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ տարածելու փոխարեն կամ դրան զուգահեռ, կրկին միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ