29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չվնգստալ․ ամենասոլիդ պատասխանը՝ քեզ վիրավորող վարչապետին․ Էլինար Վարդանյան

«Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը…»: Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։ Համակարգին բացատրվել է, որ պայմանին հակառակ գնալը կարող է բերել հետապնդման, […]

Ազգային ընկալումը հակադրեցինք նախկին ատկատային ընկալումներին․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նշելով․ «Մենք ասում էինք, որ այս ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն, իսկ ապրիլի 24-ին այս տեսական թեզը ամենավառ եւ ամենահիշարժան արտահայտումը գտավ: Մենք բոլորս կանգնած էինք մի շատ ծանր իրավիճակի առջեւ, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, միաժամանակ համաճարակը թեւածում էր […]

33,4 մլն դրամ պարգևավճար փետրվարին՝ նախագահի աշխատակազմում․ Antifake.am

Antifake.am–ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ Ի պատասխան հարցման Հանրապետության նախագահի աշխատակազմի […]

Հայաստանում կորոնավիրուսի 69 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի

Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 833 քաղաքացի, փաստացի բուժվում է 885-ը:

Փաշինյանի իրական կարգավիճակը՝ ոչ թե ՀՀ վարչապետ, այլ Հայաստանի ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք

Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի սենսացիոն հայտարարությունը փոթորկել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքը։ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի, հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության համաձայն, բանակցային սեղանին […]

« «Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը և հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից». փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Երեք օր առաջ գրառում էի արել այն մասին, որ հանրային հեռուստաընկերությունն առաջիկա օրերին «գեղարվեստական կինոնկար» կհեռարձակի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված «մեղադրանքի» վերաբերյալ՝ հնարավորինս խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները։ Արդեն այսօր ինձ զանգահարել էր հանրային հեռուստաընկերության լրագրողը, ում ձևակերպած հարցից ակնհայտ էր, որ կանխատեսումս […]

Նիկոլ Փաշինյանի վարած փնթի քաղաքականության պատճառով աշխարհը մեզ լուրջ չի վերաբերվում. Էդուարդ Շարմազանով

  hayeli.am-ը քաղաքական գործիչ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել է 2018թ․ին Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի վերջին լայվերի մասին ու անդրադարձել՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը։ Քաղաքական գործիչը գնահատել է այս իշխանությունների կատարած աշխատանքները վերջին երկու տարվա ընթացքում։ […]

«Երկրում համատարած թևածում է կառավարիչների խաբեությունը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Քաղաքացու օրն է, և մի բան եմ ուզում ասել մեր ժողովրդի մեջի քաղաքացի (պողոսներին), ուշադիր լսեք` դուք և Ձեզ լավ համոզել էին, որ Սերժ Սարգսյանը չարի մարմնավորումն է մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան։ Ցավոք սրտի, մինջ օրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված