16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Անորոշութան աստիճանը մեծ է․ իրական ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով․ Ջանջուղազյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։ «Համաճարակի ազդեցություն պատճառով գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ», – նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար […]

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ի  առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, և առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։ Մինչև համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ […]

Հայաստանում կորոնավիրուսի 59 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1867 է, մահվան դեպքերինը՝ 30

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 866 քաղաքացի, փաստացի բուժվում է 971-ը:   Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։

«Տարաբնույթ միաբջիջ «խմորիչներին» կդրդեմ ոտքի տակ չընկնել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փեխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակեցի այն մասին, որ Եվրոպական Միության մակրոֆինանսական աջակցության ծրագրով բաշխվել է մոտ 3 մլրդ € եւ Հայաստանն այս ծրագրով որեւէ աջակցություն չի ստացել։ Գրառմանս հետեւած իշխանական եւ մերձիշխանական շրջանակների բուռն ու ցավոտ արձագանքը վկայեց այն մասին, որ հերթական անգամ հարվածս հասել […]

«Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է․ նրա տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը զրոյացրեց»․ Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Ապրիլի 24-ի միջոցառումների մասին՝ ասաց․ «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումն այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ. ժամանակին ոմանք չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել։ Ազգային-ազգային ասելով՝ […]

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի հարմար թեկնածու չի գտնում․ «Հրապարակ»

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։ Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք […]

Ո՞վ է Հ1-ի տնօրենի պաշտոնի թեկնածուն․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ապագա տնօրենի հարցը: «Փաստ» թերթի տեղեկություններով, հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում ակտիվորեն շրջանառվում է Վազգեն Ավետյանի անունը։ Վերջինս երկար տարիներ ղեկավարել է ոլորտային GfK եւ Nielsen միջազգային կազմակերպությունները, մատուցել է խորհրդատվական ծառայություններ մեդիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված