Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է
Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա հայտնեց, որ նախարարը նույնպես մեկուսացված է. «Շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ»,-հավելեց խոսնակը: Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է […]





































