06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. նա հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին ՀՔԾ-ում է: Մինչ ներս մտնելը նա հայտարարեց, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են հրավիրել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ինքը հանդիպե՞լ է Հռոմում Միքայել Մինասյանին որպես սուրհանդակ, Վանեցյանը պատասխանեց. «Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»: Հարցին, թե Միքայել Մինասյանը մերժե՞լ է իրեն, նա արձագանքեց. «Դուրս […]

Սյունիքի բազմաթիվ բնակիչներ ոստիկանությունից ծանուցումներ են ստանում բողոքի ակցիային մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին. Հայտարարություն

Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. ««Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմում Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ խոշտանգումների փաստագրված դեպքի դեմ խաղաղ […]

Քաջարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բռնության ենթարկվածի հարազատներին համոզում են ոստիկանությունից հետ վերցնել բողոքը

Քաջարան համայնքի ավագանին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրավիճակը Քաջարանում շարունակում է լարված մնալ։ «Երեկվա ինքնաբուխ հավաքն ըստ էության ավարտվեց, քանի որ ՀՀ ոստիկանապետն անձնական երաշխավորություն տվեց առ այն, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Այսօր սակայն ոստիկանական հատուկ ուժերի գործողության արդյունքում Քաջարանում վիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկաններն ամեն կերպ փորձում են […]

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար աշխատող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում. AntiFake-ը ներկայացրել է մշտադիտարկման ամփոփումը

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուքում, որի արդյունքները պարբերաբար ներկայացնում է հանրությանը։ Այս հրապարակմամբ ամփոփվում է մինչ այս կատարված աշխատանքները։ AntiFake.am-ի հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայտնի է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Ըստ օդում կախված լուրերի` […]

Իրավիճակը արագ չկարգավորելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ

COVID-19 Փաստահավաք խումբը» հայտարարություն է տարածել համավարակի հետևանքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարում է. Հայաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման ամենասկզբից ամբողջությամբ տապալել են համավարակի դեմ պայքարը՝ առողջապահական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ ուղղություններով: Համավարակի դեմ պայքարին […]

Ինչու ամուսինները ավտոմեքենայի մեջ պետք է դիմակ կրեն, իսկ իրենց տանը կամ անկողնում` ոչ. Կարեն Քոչարյան

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի երեկվա մտքերի, կապված դիմակների, սոցիալական հեռավորության և այլնի հետ, համաձայն եմ, Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Բայց ով կարող է ինձ բացատրել, թե ինչու ամուսինները կամ ընտանիքի անդամները ավտոմեքենայի մեջ (եթե միայն ընտանիքի անդամներն են) պետք է դիմակ կրեն, իսկ իրենց տանը կամ օրինակ անկողնում` ոչ: Եթե որևէ […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։ Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4․000 (չորս հազար) եվրո գումար։ «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 (հարյուր […]

Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը: Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը: Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում իր ժողովրդի […]

Մենք կարող ենք Հաղթել այս վիրուսին՝ միահամուռ, կազմակերպված, բարձր գիտակցությամբ եւ ինքնավստահ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել: «Մենք կարող ենք Հաղթել այս վիրուսին՝ միահամուռ, կազմակերպված, բարձր գիտակցությամբ եւ ինքնավստահ»,-նշել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված