09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ». փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ