08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազսնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լայվերով, սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։

Նիկոլն համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց «սիրելի հայրենակիցների» գրպանը։
Ասում է,հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր,բայց…

Բա հիմա ո՞նց չասես,այ ընկեր,կարանտինի ժամանակ դու չէ՞իր առանց դիմակների կառավարության նիստ անում ու «դաչայումդ» հանձնարարականներ տալիս պարետին։
Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես,որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում:

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում։

Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դու ես և քո միակ սխալն այն է,որ դեռ հրաժարական չես տվել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ