14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու տարբերակը. «Փաստ»

«Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման եւ հանրային վստահության աստիճանական անկման պայմաններում իշխանության բարձր էշելոններում ակտիվորեն քննարկվում է իշխանության «տրանզիտի» հարցը։ Հարցն առավել ակտուալ է դարձել Ռուսաստանի (ու ոչ միայն) հետ Հայաստանի իշխանության լարված հարաբերությունների ֆոնին, երբ արդեն սպառվում են արտաքին լեգիտիմության ռեսուրսները։

«Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկվող տարբերակները մի քանիսն են, իսկ դրանից մեկն էլ առնչվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Փաշինյանն իր կառավարման 2 տարվա ընթացքում հասցրել է այրել բոլոր կամուրջները եւ հատել հնարավոր բոլոր գծերը քաղաքական ամբողջ դաշտի հետ։ 

Միակ «կամուրջը», որ մնացել է անվնաս, նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր կապն է, ինչը եւ ներկայումս փորձ է արվում օգտագործել։

 Ըստ մեր աղբյուրների, քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը, որի առաջին քայլը պետք է լինի Տիգրան Ավինյանի պաշտոնը Սարգսյանին «հանձնելը»։ 

Եթե այդ համաձայնությունը կայանա, ապա փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Արմեն Սարգսյանի մատնանշած անձը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ