Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 350-ով, մահացել՝ 8 մարդ
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է 13675 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 350-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 4451 (+352) մարդ, այս պահին բուժվում է 8933 (-10)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 291 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 217, այլ պատճառներով՝ 74: Մեկ օրում մահացել է 8 մարդ։





































