23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Սեյրան Օհանյան. news.am

 

Ստեղծված իրավիճակում հարկավոր է ներքին համախմբում, պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը հնարավոր վտանգից փրկելու համար։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը։ Սեյրան Օհանյանի հետ զրուցել ենք ԶՈՒ գլխավոր շտապի նոր պետի, Հայաստանում համավարակի տարածման ֆոնին Ադրբեջանի կողմից սպասվող հնարավոր սադրանքների, ռազմաբժշկական համակարգի և այլ հարցերի շուրջ։

-Պարոն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում Օնիկ Գասպարյանի նշանակումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, արդյոք նա ունի՞ բավարար փորձ և հմտություններ ղեկավարելու պաշտպանության համակարգի կարևորագույն օղակը։

 

Օնիկ Գասպարյանը մեր զինված ուժերի ամենափորձառու զինվորականներից է և ունի անցած ճանապարհ՝ խորհրդային բանակում ծառայությունով, Արցախյան պայքարով, իր կրթական ցենզով, հրամանատարական կարողություններով։ Նրա հրամանատարության օրոք 3-րդ բանակային զորամիավորումը մի քանի տարի անընդմեջ ճանաչվել է լավագույնը, և նա որպես հրամանատար՝ լավագույններից է։ Զինված ուժերն այն համակարգն է, որտեղ կադրային քաղաքականությունը դրված է համակարգված հենքի վրա, և բոլոր նշանակումներն իրականացվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր զինվորականի փորձը, նրա գիտելիքներն, ունակությունները, հմտությունները, անցած ուղին և բարոյական նկարագիրը։

-Արդյոք ճի՞շտ է նման իրավիճակում, երբ առկա է ներքին և արտաքին անկայունության լրջագույն վտանգ, փոփոխություն կատարել զինվորական կառավարման բարձրագույն օղակում։ Արդյոք այս փոփոխությունը որոշակի ցնցումների չի՞ չի ենթարկի համակարգը։

Անձի փոփոխությունը կարող է ինչ–որ փոփոխությունների բերել, սակայն քանի դեռ համակարգը գործում է, դժվար թե ցնցումներ լինեն։ Ճիշտ չէր լինի, եթե միաժամանակ նախարարի և գլխավոր շտաբի պետի փոփոխություն տեղի ունենար։ Կարծում եմ` Օնիկ Գասպարյանի ղեկավարման արդյունքում մեր զինված ուժերը կարողանալու են պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, մանավանդ որ պարոն Գասպարյանը նախկինում զբաղեցրել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը և ամբողջությամբ տիրապետում է իրականությանը և այն բոլոր մեթոդներին և միջոցներին, որով ինքը պետք է ղեկավարի զինված ուժերը։

-Այս օրերին, երբ Հայաստանը համավարակով պայմանավորված ծանր օրեր է ապրում, խոսվում է մի վատագույն սցենարի մասին. հնարավոր է՝ Ադրբեջանը, օգտվելով համավարակի չնահանջող տեմպից և երկրում ստեղծված ներքին անկայունությունից, լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկի։ Հնարավոր համարու՞մ եք դեպքերի նման զարգացում։

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը միշտ էլ հնարավոր է. դրա համար գոյություն ունեն մեր զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը, որոնք համագործակցված պետք է իրենց առջև դրված խնդիրը լուծեն։ Իհարկե, ցանկացած արտաքին խնդրի լուծման պարագայում ամենալուրջ իրողությունը ներքին համախմբվածություն ապահովելն է, միայն դրա շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին ցանկացած հարվածի։ Այսօր տարբեր կոչեր են հնչում, այդ թվում՝ փոփոխությունների. ես համարում եմ, որ երկրի ղեկավարությունը և մեր զինված ուժերի ղեկավարությունը դրանից համապատասխան հետևություններ պետք է անեն։ Բանակում ընդունված է՝ եթե այս կամ այն հատվածը ծանր վիճակում է, ոչ թե անընդհատ խփում են, էլ ավելի ծանրացնում վիճակը, այլ ընդհակառակը՝ պետք է ձեռք մեկնել և աջակցել։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

-Խոսքը առողջապահակա՞ն համակարգի մասին է։

Ոչ միայն, հարկավոր է ներքին համախմբվածություն։

-Իսկ մեր ռազմաբժշկական համակարգը պատրա՞ստ է նման զարգացումների, հաշվի առնելով այն, որ մեր բժիշկները երեք ամիս է՝ պայքարում են համավարակի դեմ և գրեթե ուժասպառ են։

Զինված ուժերի ռազմաբժշկական, ինչպես նաև մոբիլիզացիոն համակարգը, նրանք, ովքեր պետք է անցնեն Զինված ուժերի ղեկավարության ներքո և կատարեն իրենց առջև դրված խնդիրը, վստահաբար պատրաստ են ցանկացած սցենարի։ Իսկ մենք պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը վտանգից փրկելու համար։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ