23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեկը կրակի ժողովրդի վրա՝ կգյուլլեմ. ԳՇ նոր պետի՝ Մարտի 1-ի գործով ցուցմունքից․ 168.am

168.am-ը գրում է․ «Այսօր ՀՀ ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, որը 1993 թվականից ծառայություն է իրականացրել ՊՆ-ում, իսկ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, Մարտի 1-ի գործով և դրանից անջատված ու այժմ դատարանում քննվող Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ցուցմունք տված անձանցից մեկն է:

«Նա շատ բովանդակային, սպային վայել ու ճշմարտացի ցումունք է տվել, այդ թվում՝ հստակ ներկայացրել է՝ Զինված ուժերի կիրառման հիմքերը որոնք են եղել, որոնց հիմքով հանձնարարված է եղել հատուկ օբյեկտների պաշտպանությունը, այդ թվում՝ նշված է եղել մտահոգությունը, որ քաղաքական գործընթացների քողի տակ կարող են սադրանքներ լինել, ու, ըստ իր գնահատականի, Զինված ուժերի շնորհիվ այդ սադրանքներն ի կատար չեն ածվել»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց  Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Օնիկ Գասպարյանը  տվել է իրականությանը համապատասխանող ցուցմունք, որի բովանդակությունը նրա մասին է, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երկու տարի, նշում ենք Զինված ուժերի կիրառման օրինաչափությունը, դրա համար հիմք հանդիսացած հանգամանքները, զանգվածային անկարգությունները, դրանցով առաջացող ռիսկերը, պետական հեղաշրջման տեսական կամ ոչ տեսական հնարավորությունն ու Զինված ուժերի կողմից քաղաքացիներին չվնասելու փաստը»,- ասաց  փաստաբանը։

Անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ցուցմունքում առկա՝ քաղաքացիներին չվնասելու փաստին, Հովհաննես Խուդոյանը նշեց ցուցմունքում առկա օրինակներից մեկը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանի հետ առերեսման ժամանակ զինծառայողներից մեկը նշել է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների օրերին Գասպարյանը զինծառայողներին բառացի ասել է՝ «որևէ մեկը կրակի ժողովրդի վրա՝ կգյուլլեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ