08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը. Մեդիա պաշտպան

Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը: Այս մասին գրված է «Մեդիապաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում: «Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու […]

Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին. «Կոմերսանտ»

Կոմերսանտ» թերթը անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ տեղի ունեցած քվեարկությանը: «Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել […]

The New York Times-ն անդրադարձել է Ծառուկյանի հարցին և հիշեցրել հայտնի ելույթը

The New York Times -ը անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը՝ նշելով․ «ՀՀ խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»: Պարբերականը նկատում է, որ Գագիկ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ: «3 մլն բնակչություն ունեցող […]

Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն է՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգ Առաքելյանն իր էջում հրապարակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի արխիվային լուսանկարը և կից գրել.  «Նկարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն է… Սերժ Սարգսյանի նկարի ներքո …»

Ամուլսարի հանքի հարցը չպետք է ձգվեր երկու տարի. իշխանությունն ունի բնապահպանական ռիսկերի հետ կապված բոլոր փաստաթղթերը. Վահագն Վարագյան

Բնության պահպանության ոլորտն այսօր բարձիթողի վիճակում է, ավելի քան մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարար չի նշանակվում, այն դեպքում, երբ կորոնավիրուսի համավարակը լավ հնարավորություն էր զբաղվելու ոլորտի բարեփոխմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը:   «Այսօր անտառահատումները շարունակվում են, փայտանյութը դարձյալ վաճառվում է, ճիշտ է՝ փակ մեքենաներով և երեք-չորս […]

«Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները».Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները 1. Երջանիկ կառավարում է նա, ով երևույթների մեջ կա՛պն է հասկանում: 2. Քո անձնական շահերը երբեք մի՛ փորձիր վերաձևակերպել որպես պետական շահ, դա արագ բացահայտվում է: 3. Քանի դեռ քեզ հավատացողներ և վստահողներ կան, երբեք մի՛ ստիր: 4. Երկարաժամկետում […]

«Հարգելի ոստիկանություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ «գոմիկները» ոստիկանության բաժնում ոստիկան էին ապտակում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ոստիկանություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ «գոմիկները» ոստիկանության բաժնում ոստիկան էին ապտակում, իսկ Նիկոլն էլ կառավարությունում հանդիպում էր ՊՊԾ գունդ գրաված ու մեր ոստիկաններին սպանած ահաբեկչական խմբի պարագլուխների հետ»:

ԱԱԾ-ում փորձում են պարզել Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել․․․ էստի համեցեք…

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել: Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում: Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք։

Հայաստանում այլեւս ոչ միայն համավարակային, այլեւ քաղաքական ճգնաժամ է. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։ Տվյալ իրավիճակում սահմանափակվում եւ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ եւ ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչեւ խաղաղ հավաքներ իրականացնելու եւ ազատ տեղաշարժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված