08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում արդեն ծանր թոքաբորբ տանողներին: Մարդիկ փորձում են տարբերակներ գնտել իրենց հերթն առաջ գցելու և հիվանդանցում պառկելու համար: Սա առողջապահական կոլլապս է, որի մեղավորը միմիայն գործող վարչակազմն է, որ թողել է կորոնավիրուսին ու […]

Իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին՝ կարո՞ղ է արդյոք ազդեցություն ունենալ իր ընկերների, ընտանիքի անդամների վրա։ «Իհարկե կարող եմ, եթե իմ մտերիմ մարդիկ են, […]

Չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել. Արծվիկ Մինասյան

Պատասխանատվության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։ «Արտակարգ դրության երկարացում՝ որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի բացակայությամբ, փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների զանգվածային ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ», – ասաց Արծվիկ Մինասյանը։ Տնտեսագետի գնահատմամբ՝ չի […]

Ո՞վ է պարետը սահմանադրությամբ, որ կանոններ սահմանի. Ռուբեն Մելիքյան

Պարետը սահմանադրությամբ սահմանված մարմին չի, հետևաբար, ինչ իրավունք ունի պարետը կանոններ սահմանել, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ո՞վ է պարետը սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի։ Այս հարցը մենք բարձրացնելու ենք իրավական ճանապարհով», – հայտարարեց Ռ. Մելիքյանը։  

«Այս թեմային այլևս չեմ անդրադառնա, ամեն ինչ պարզ է». Արսեն Ջուլֆալակյանը Ծառուկյանի հետ կապված թեմայով վերջին գրառումն է արել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կրկին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հետ կապված թեմային։ Նշենք՝ Ջուլֆալակյանը կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելուն։ «Ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։   Այդ տարիներին […]

Ո՞վ է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը և ի՞նչ վարկանիշ ունի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։  HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման համակարգում դատավոր Պապոյանի վարկանիշը 54 է, ինչը բավականին բարձր է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 17-ին ժամը 19:00-ին։ Հիշեցնենք, որ […]

Ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա. չէր կարելի այսքան իջնել. Հրանտ Բագրատյան

Հայաստանն աշխարհում ամենացածր տոկոսն ունի կորոնավիրուսից բուժվածների, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ «Այսօր այդ թիվը կազմում է 37.2 տոկոս։ Ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար։ 4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված […]

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է

NEWS.am-ի տեղեկություններով ձերբակալվել է Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։  Ըստ մեր աղբյուրի՝ քրեական գործում նշվում է նաև «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը։ 

«Բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ

Եվս մեկ այդպիսի տաքսի և նորից շնորհակալություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:  Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված