07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Առաջիկայում ավելի լայն համախմբման ականատես կլինեք. Արծվիկ Մինասյան

Բոլոր այն անձինք, որոնք ներկայացնում են որոշակի սպառնալիք այսօրվա իշխանության փոքր ցանկություններն իրականացնելու համար, նրանք բոլորը թիրախում են: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

«Իրենք սկսել են քաղաքական ուժերից, այդ արշավը շարունակվելու է, հակաքաղաքական կեցվածքներով, վիրավորանքներով, պիտակավորումներով, հասարակությանը թշնամացնելով, քաղաքական ուժերի եւ հասարակության միջեւ սեպ խրելով եւ բնականաբար, քաղաքացիական հասարակության ներկայացուիչների, լրագրողների, բոլորի նկատմամբ իրականացվելու են բռնաճնշումներ»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ հակակշիռ իշխանությանը, նա արձագանքեց. «Դրա համար եմ ասում, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Առաջիկայում ավելի լայն համախմբման ականատես կլինեք: Երբ այդ համախմբումը կլինի եւ դրա շրջանակում կներկայացվեն գործողությունների ծրագիրը, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հստակ կնկարագրվի, թե որն է ելքն այս իրավիճակից»:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ