09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անսահման ցավն ու զայրույթն է պատել մեր ժողովրդի լավագույն մասին։   Սեփական ժողովրդին տարիներով խաբողը՝ սեփական ժողովրդի դատաստանով է դատվելու։   Միթե՞ սրա մասին չէինք խոսում վերջին տարիներին, միթե՞ սա չէր լինելու դիլետանտների կառավարման արդյունքը, միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի»։

Պահի հրամայականը․ Լևոն Տեր–Պետրոսյան

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։   Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր […]

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը միանում Հայաստանի քաղաքական ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ Արդեն 45 օր է Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: 45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի և Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն […]

«Պարտվե՞լ ենք. Ոչ»․ Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեղավորները պետք է պատժվե՞ն. Միանշանակ: Ով, որտեղ, ինչ ճամբարում էլ լինի, պիտի պատժվեն: Եթե ես էլ եմ մեղավոր՝ ես էլ պետք է պատժվեմ, չնայած հավատացած եմ, որ պատերազմի շարունակությունը կործանարար էր լինելու: Պարտվե՞լ ենք. Ոչ: Հաջողել ենք չպարտվել, որովհետև պարտությունը, շատերիս ընկալմամբ, երկրորդ […]

Ղարաբաղ է մեկնել ռուսական խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը

Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: «Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է […]

«Ո՞ւմ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթագազամուղներին և ինչի՞ դիմաց…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե դիվանագիտության […]

Դու ինձնից հարցրե՞լ ես, որ Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Դադիվանքի վանահայրը՝ Փաշինյանին

Նիկոլի՜կ, դու ինձնից հարցրե՞լ ես, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին, մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, դրախտավայր Արցախ աշխարը հանձնես թուրքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: «Դու ո՞վ ես: Աստված քեզ դատավոր», – նշել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված