09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազատության հրապարակում ներկայացնել ելքերը Արցախի շուրջ ստեղծված հարցի շուրջ․ Ժողովուրդ

17 կուսակցությունների խորհուրդը երեկ հայտարարեց, որ այսօր՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում հայտարարում է հանրահավաք: Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կուսակցության առաջնորդները որոշել են անձամբ Ազատության հրապարակում ներկայացնել այն ելքերը, որոնք իրենց տեսնում են Արցախի շուրջ ստեղծված հարցի շուրջ: Իսկ ովքե՞ր են այն կուսակցությունների ղեկավարները, որոնք ներկա կլինեն հանրահավաքին. նրանք են «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային անվտանգություն» […]

Դու պիտի գնաս. Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ․ քաղաքագետ

Դու պիտի գնաս. Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ունակ չես երկրիդ շահը և անվտանգությունն ապահովել, պիտի գնաս։ Մարդիկ քեզ դրա համար են ընտրել, որ դու դա կարողանաս ապահովել։ Դա է քո հիմնական գործառույթը։ Դու կարող ես փորձել ռուսների, […]

Փնտրվում է Նիկոլ Փաշինյանը․ Հրապարակ

Ողջ երկիրն այս օրերին Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին է փնտրում։ Անշուշտ, նրանց չի կարելի հանձնել գազազած ամբոխի ձեռքը, բայց մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն իր իսկ խոսքերով՝ «լիարժեք շարունակում է կատարել վարչապետի իր աշխատանքը», որտեղ է գտնվում։ Դատելով «լայվերից»՝ դա բավականին ցածր առաստաղով սենյակ է, որտեղ իրեր չեն […]

4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով կհայաթափվի Քարվաճառը։ Այսօր ձեր ԱԿՆՀԱՅՏ ընտրության օրն է՝ էլի նիկոլի ու Հայրենիքի միջեւ

Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զինվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։ Ինձ բազմաթիվ նամակներով երեկվանից հարցնում են՝ բա ինչ է լինելու, բա ինչ անենք։ Պատասխանում եմ՝ ԴԵՌ շանս կա։ Դրա համար խնդրեք, պահանջեք համոզեք ու էլի ինչ կարող եք անել՝ արեք, որ Փաշինյան Նիկոլը հեռանա։ Միայն Նիկոլի […]

«Հայ ժողովուրդը պարտված չէ, պարտվել է Փաշինյանը, իսկ երկրին պարտված առաջնորդ պետք չէ»․ Ա. Վանեցյան

Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խայտառակ պայմանագիրը փորձենք գոնե բարելավել, ես համոզված եմ, որ դա լինելու: Դրա համար կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, իշխող խմբակցության պատգամավորներին չկառչել իշխանությունից, թողնել եւ […]

Թուրքի առաջ կզել, եկել Երեւանում հայերից վրեժ ե՞ս լուծում. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում խոսել է Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի, կապիտուլյացիոն պայմանագրի, սպասվող հանրահավաքի, վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի եւ առաջիկա զարգացումների մասին։ «Վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր: Սա իրողություն է: Երկրում 35 ստել են, պարբերաբար շրջաններ հանձնելով հայտարարել են՝ հաղթել ենք, հաղթում […]

Պետությունը 45 օր խաբել է բոլորիս. ոչ մեկը հրաժարական չի տվել, ներողություն չի խնդրել. Գեւորգ Էմին-Տերյան

Որպեսզի հասկանաք, թե մարդկային ինչ ցածրակարգ տեսակի հետ գործ ունենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կապիտուլյացիայի պայմանագրի հայտարարումից հետո անցել է մեկուկես օր, պարզվել է, որ պետությունը 45 օր խաբել է բոլորիս. ոչ մեկը հրաժարական չի տվել, ներողություն չի խնդրել, փոխարենը վարչապետը զոհված զինվորների համար […]

Տեր Հովհաննես Դադիվանքի զանգերն ու խաչը Հայաստան է բերում

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանան պատրաստվում է Վանքի զանգերը, խաչն ու խաչքարերը բերել Հայաստան: Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին Արցախից: Կայքի հետ զրույցում Տեր Հովհաննեսն հաստատեց լուրը, նա նաև նշեց, որ բեռնատարներ են պետք, շատ բան կա Հայաստան բերելու:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված