06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դու պիտի գնաս. Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ․ քաղաքագետ

Դու պիտի գնաս. Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ունակ չես երկրիդ շահը և անվտանգությունն ապահովել, պիտի գնաս։

Մարդիկ քեզ դրա համար են ընտրել, որ դու դա կարողանաս ապահովել։ Դա է քո հիմնական գործառույթը։

Դու կարող ես փորձել ռուսների, ամերիկացիների, բախտի, լևոնի-ռոբերտի-սերժի, անգամ «վատ կռված բանակի» վրա փորձես մեղքդ բարդել, բայց դա չի օգնի, դա չի ստացվի։

Դու պիտի գնաս։

Արցախի 12 000 ք.մ. ից, 2500 է մնացել։ Արցախը բնաջնջման եզրին է։

Դու այլևս ունես Սյունիքը կորցնելու վտանգ։ Դու Ադրբեջանին Նախիջևան մուտք ես տալիս։

Դու պիտի գնաս։

Դու կամուրջներ ես ջնջում դրսի գործընկերների հետ, որ հետո իրենց մեղադրես քեզ չօգնելու մեջ։ Չի ստացվի։

Դու պիտի գնաս։

Դու անհավասարակշիռ ես։

Դու անտրամաբանական ես։

Դու անպատասխանատու ես։

Դու վտանգավոր ես պետության ու ժողովրդի համար։

Պատերազմի ժամանակ քո՝ ամենից կիրառելի բառը կապիտուլյացիան էր։

Դու քո գործառույթները չես կատարել, հետևաբար պետք է գնաս։

Мавр сделал свое дело, мавр должен уйти.

Էսքանը»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ