09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ, իսկ Կապան-Գորիս մայրուղու առանձին հատվածներ փաստացի գտնվում են Ադրբեջանին անցնող տարածքում, այսինքն՝ եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված։ Հ.Գ. Ոչ ոք չփորձի ինձ խուճապ տարածելու մեջ մեղադրել։ Ես դառը իրականությունն եմ ներկայացնում, որին առերեսվել ա պետք»։

«Մինչև սեպտեմբերի 27-ը բանակցային սեղանին դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան…»

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև սեպտեմբերի 27-ը բանակցային սեղանին դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան… Վերջապես հրապարակվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հայերեն տարբերակը: Ակնհայտ է, որ մինչև սեպտեմբերի 27-ը սեղանի վրա դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ […]

Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» կոչումից ու դադարեցրել է ԱԽ քարտուղարի լիազորությունները

Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայան: «Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր […]

Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով

Խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական, կողմերը կարող են համաձայնեցնել Թուրքիայի հետ միայն  դրա իրականացման տարրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Интерфакс»-ը:   «Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ տեսանք, որ դա համատեղ գործողություն է լինելու: Բայց եկեք ուշադիր կարդանք […]

Դու դեռ 10 օր առաջ պակաս ծանր որոշման այլընտրանք ունեիր. Արփինե Հովհաննսիյան

Ստահակ դավաճան, դու դեռ 10 օր առաջ պակաս ծանր որոշման այլընտրանք ունեիր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «20 օր առաջ ունեիր։ 30 օր առաջ ունեիր։ Բայց դու նախընտրեցիր կեղծիք, մանիպուլյացիա, սուտ ու զոհեր։ Դու՝ կյանքովդ պարտվածդ, հաղթանակած մի ամբողջ ժողովրդի պարտության տարար։ Դու ու քեզ ծափահարողները պատասխան եք տալու պատմության, […]

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են․ ՊՆ

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված