26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարկադիր կատարողը առանձնապես խոշոր չափերով խարդախություն է կատարել

Քաղաքացի Անուշ Ու.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր փեսայի գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տիգրան Խ.-ին, 2013 թվականի մայիսին և 2015 թվականի փետրվարին, վաճառել է իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի 1 և «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 2 ավտոմեքենա, սակայն,  չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ հափշտակել է վաճառքից գոյացած գումարը՝ պատճառելով իրեն ընդհանուրը 5 […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ա.Սարգսյան, Մելիքյան, Չուխաջյան, Լուկաշին փողոցների ու Միրաքյան փողոցի նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Թուրքիայի հայ համայնքը ներկայացնող միակ հաստատությունը պատրիարքարանն է. Պոլսի պատրիարքարան

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ պատրիարքարանից բացի մեկ այլ հաստատության կամ անձնավորություն համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի, գրում է Ermenihaber.am-ը: «Թուրքիայի հայերի պատրիարքարանը՝ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնը, համայնքը ներկայացնող և նրա անունից որոշումներ կայացնող միակ ատյանն է: Ըստ կայուն ավանդույթի՝ համայնքին հետաքրքրող հարցերի […]

Օձը մտել է տան բակ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քեռու փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը ապրիլը հռչակել է Հայոց ցեղասպանության ամիս

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ի երեկոյան Լոս Անջելեսի ուսուցիչների միության օրենսդիր մարմինը վավերացրել է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման տարի, իսկ ապրիլը՝ Հայոց ցեղասպանության ամիս հռչակող բանաձևը, գրում է asbarez.com-ը: Նշվում է, որ Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է: Ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել:

Առողջապահության նախարարն ինքնաթիռում անհնարինն է արել

Օգտատեր Իրինա Գազազյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Զարմանալի, միևնույն ժամանակ ուրախալի է, երբ հանդիպում ես երևութի, երբ հպարտանում ես քո երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կատարած քայլով: Այսօր հյուրեր ունեի Մոսկվայից: Նստած խոսում էինք, ու քանի որ մասնագիտությամբ բժիշկ եմ, խոսք գնաց բժշկությունից: Նրանք պատմեցին, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթում դեպք է տեղի ունեցել: Մի կին էր […]

Հույժ գաղտնի է պահվում. Արթուր Աբրահամն ամուսնացել է. Ժողովուրդ

Մի քանի օր առաջ տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ամուսնացել է հայուհու հետ, ով ՀՀ-ում բնակվում է Նոր Նորքում: Արթուրի ընտրյալի անունը Մերի է, ով հասարակ ընտանիքի աղջիկ է: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել՝ ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվել, […]

Նոր մանրամասներ Շամշադինի զինկոմի սպանությունից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի […]

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին’ Անկախության օրվա’ սեպտեմբերի 21-ի առթիվ: Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը, Քերին նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ: «Դրանք այժմ առավել ուժեղ են, քան երբևէ, ինչն ապացուցում է ամերիկյան ներդրումների այսօրվա պատմական մակարդակը հայաստանյան տնտեսության մեջ: Մենք շնորհակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված