22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առողջապահության նախարարն ինքնաթիռում անհնարինն է արել

Օգտատեր Իրինա Գազազյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

«Զարմանալի, միևնույն ժամանակ ուրախալի է, երբ հանդիպում ես երևութի, երբ հպարտանում ես քո երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կատարած քայլով: Այսօր հյուրեր ունեի Մոսկվայից: Նստած խոսում էինք, ու քանի որ մասնագիտությամբ բժիշկ եմ, խոսք գնաց բժշկությունից: Նրանք պատմեցին, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթում դեպք է տեղի ունեցել: Մի կին էր վատացել` կորցնելով գիտակցությունը: Եվ ինչպես կարգն է՝ ինքնաթիռում առաջին հարցը` ինքնաթիռում բժիշկ կա՞ թե՝ ոչ: Բարեբախտար, կար:

Այդ պահին 3 տղամարդ հասնում են՝ օգնության ցուցաբերելով առաջին օգնությունը. ուշքի են բերում, անգամ սիստեմա են միացնում: Մերոնց պատմելուց հասկացա, որ հարցը շատ լուրջ էր, շատ էին վախեցել: Անգամ օդաչուն մտածում էր վթարային վայրէջք կատարել: Բայց մեր հայ բժիշկներն իրենց գործը միշտ էլ գլուխները բարձր են կատարել: Նախաբանս իզուր չէր:

Այդ օգնությունը ցուցաբերողներից մեկը ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ Նախարարն էր` Արմեն Մուրադյանը: Մերոնք ասում են՝ Պարոն Նախարարն անընդմեջ բանակցություներ էր տանում օդաչուի հետ: Եկել են ոգևորված պատմում են ինձ, բա ինչ արեց ձեր Արողջապահության Նախարարն արեց:

Չգիտեմ ինչպես դուք, բայց ես հպարտ եմ: Ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես ՄԱՐԴ և ՀՀ քաղաքացի:Վստահ եմ: Հաճախ եմ նրան դրսում քայլելիս տեսնում: Վատացողն էլ կինա եղել Վեներա անունով,այլ երկրի քաղաքացի, ոչ հայերեն գիտի ոչ բան, աչքիս երբ իմացավ ովա կյանքը փրկել չհավատաց))) ողջ առողջ հասելա ՀՀ: Ասածս ինչ է` կապ չունի թե ով ես դու: Կարևորը՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալն է»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ