12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Համազգային թատրոն»-ը կվերանվանվի Սոս Սարգսյանի, իսկ «Գոյ» կենտրոնը` Արմեն Մազմանյանի անուններով

«Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն էլ իր հերթին կվերանվանվի «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 22-ի նիստի ժամանակ: Համաձայն որոշման նախագծի` ՀՀ […]

Թլիկ գյուղը նոր գյուղապետ կընտրի

ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Արագածոտնի մարզի Թլիկի գյուղական համայնքի ղեկավար Ֆայզո Մստոյանի լիազորությունները, քանի որ վերջինս 2015 թվականի սեպտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և բուժում ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Կառավարությունը հավանության է արժանացրել որոշման նախագիծը: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Թլիկի գյուղական համայնքի ընտրատարածքում […]

Էրդողանին վիրավորելու համար 15-ամյա երեխա է ձերբակալվել

Թուրքիայի սրճարաններից մեկում 15-ամյա մի երեխայի են ձերբակալել` հիմնավորելով, թե նա վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երեխան հարցաքննվելուց հետո գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հետո արդեն աազատ արձակվել: Թե հստակ ինչ վիրավորանք է հասցրել 15-ամյա պատանին Էրդողանին, չի նշվում:

Երկսակագնային հաշվիչների առեղծվածը

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե քաղաքացիներն իրեն դիմել են բողոքով, որ երկսակագնային հաշվիչներում շեղումներ են նկատում: Չիլինգարյանը վստահեցրեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ շեղումները մասսայական բնույթ  են կրում: Այդ հարցով նա դիմել է հանրային ծառայությունները […]

Դատապարտյալին ծանրոց ուղարկելը պատվերով կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև էլեկտրոնային միջոցով պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ: «Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու […]

«Հետևիցս գոռում են սրբապիղծ»

Հնդկական ապրանքների ցուցահանդես վաճառքին սնունդից, հագուստից, յուղերից զատ այցելուներին առաջարկվում է ձեռքին հինա նկարելու ծառայություն: Henaran.am-ի հետ զրույցում հինայի վարպետն անկեղծացավ` հայ տղաները, տեսնելով իր ձեռքին հինայով նախշազարդերը, մտածում են, որ այդ երևույթը հակաքրիստոնեական է: «Հետևիցս գոռում են սրբապիղծ»: Մանրամասները` տեսանյութում:

Ըստ գյուղնախի` մթերվել  է 209 հազար տոննա խաղող

Հայաստանի Հանրապետությունում,  օպերատիվ տվյալներով,  2015  թվականի հոկտեմբերի 22-իդրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար  տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար  տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  […]

Նա հավատարիմ է մինչև վերջ

Գրասեղանը միշտ թափթփված էր, աշխատանքի էր գալիս բոլորիցս վաղ: Դանդաղ ու ծուլացող ժպիտով բարի օր էր մաղթում ու նստում համակարգչի դիմաց: Անգամ սխալները ժպիտով էին ընդունվում: Եթե հետաքրքիր  մտահղացում կամ բացառիկ նյութ էր ունենում, ոտքերը հատակին քստքստացնելով շտապում էր խմբագրի աշխատասենյակ: Նա մեր Արմենն էր, Henaran.am կայքի լրագրող՝ Արմենակ Դավթյանը: Թող որ անփույթ ու անպատասխանատու, գործողությունների […]

Ինչպես է Ասադը հասել Մոսկվա. Երեւանի տարբերակն էլ է քննարկվում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի երթուղին ակտիվ քննարկումների տեղիք է տվել թուրքական լրատվամիջոցներում, գրում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես «Hurriyet»  թերթի կայքը, ընդգծելով, որ այցի մասին Կրեմլը տեղեկություն է տարածել Ասադի վերադարձից հետո միայն, ներկայացրել է 3 հնարավոր տարբերակ, թե Սիրիայի նախագահը որ երկրների օդային տարածքներով կարող էր հասած լինել Ռուսաստան: Ստորև ներկայացնում ենք թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված