Խոշոր չափի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկված ՀՀ արդարադատության նախարարի գրությունն այն մասին, որ քաղաքացի Մ.Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գրիգորյանին` […]