18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Անկարելի ոչինչ չկա

Այսօր նշում ենք Երիտասարդության համաշխարհային օրը։ Տոնական այս օրը շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին։ Երիտասարդությունը հզոր բանակ է։ Հենց երիտասարդներն են մեր հայոց բանակի կորիզը, ովքեր, սահմանին կանգնած, պաշտպանում են մեր երկիրը հակառակորդի ոտնձգություններից։ Երիտասարդներն ամենուր ներարկում են թարմ գաղափարներ, լուծում բարդագույն խնդիրներ, առաջ տանում տնտեսությունը, հող մշակում, գիտությամբ զբաղվում, ձեռքբերումներ գրանցում միջազգային հարթակներում։

Ես մեր երիտասարդներին մաղթում եմ լինել հավակնոտ ու համառ, նպատակադրել առաջին հայացքից ամենաանհավանական ծրագրերը։ Իմացեք, որ անկարելի ոչինչ չկա. անդադար աշխատանք, հավատ սեփական ուժերին, ամուր թիմ՝ գաղափարակից ընկերներով, և ձեր առջև անլուծելի խնդիր չի լինի։

Մենք շատ ունենք նման երիտասարդներ, և խորապես վստահ եմ, որ ևս մի քանի տարի, ու այդ երիտասարդների նորարար ու ստեղծարար ուժը հիմնովին փոխելու է մեր կյանքը` դարձնելով այն ավելի լավը։

Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ