20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բարի «հաճույքներ»

Որ ընդդիմադիր, խրոնիկ դժգոհ, դեղնախտով հիվանդ կայքը, օրաթերթը նայում ես ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հեղինակած Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» հաղորդաշարի քլնգոցն է …
Վանդակի մեջ պահվող գազանի նման իրենց պատեպատ են տալիս, ատամներով կռծում վանդակի ճաղերը, իրենց ներսի թույնը փսխում ու էլի չեն հանգստանում …

Նշանակում է հաղորդաշարը հաջողվել է, նշանակում է ընդդիմադիրները վատ են զգում, երբ ընդդիմախոսը խելացի է, գրագետ, հավասարակշռված, բազմակողմանի զարգացած, պատրաստված, ճկուն և փաստարկված խոսքով խփում է հենց իրենց ցավոտ կետերին` ասեղնաբուժ բժշկի նման, վարպետորեն, ու դրանից նրանք թուլանում և հաճույք են ստանում…
Բարի երթ «Եռանկյունի», բարի «հաճույքներ» ընդդիմադիրներին …

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ