08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել Մալիում /վիդեո/

Զինված ահաբեկիչները Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող «Radisson Blue»հյուրանոցում 170 մարդու են պատանդ վերցրել, որոնցից 140–ը հյուրեր են, 30–ը՝ հյուրանոցի աշխատակիցներ, գրում է РИА Новости–ն։ Նշվում է, որ ահաբեկիչները հյուրանոց են ներխուժել «Ալլա՛հ, աքբա՛ր» վանկարկումներով։ Տեղեկություններ կան 5 սպանվածի և տասնյակ վիրավորների մասին։ Արդեն հայտնի է, որ պատանդների թվում Ֆրանսիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ կան։

«Աղմուկ և լույս». Փարիզի ահաբեկչության վայրերում Շառլ Ազնավուրը և այլ հայտնիներ ֆլեշմոբ կանցկացնեն

Ֆրանսիացի հայտնի մարդիկ՝ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասանուհի Սիլվի Տեստյուն, Արաբական աշխարհի ինստիտուտի նախագահ Ժակ Լանգը եւ այլոք, այսօր երեկոյան, տեղի ժամանակով 21:20-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների վայրերում ֆլեշմոբ կանցկացնեն՝ «Աղմուկ և լույս» խորագրով, գրում է  Huffington Post-ը: Մի խումբ հայտնի մարդիկ նամակ են հրապարակել, որում մասնավորապես կոչ է արվում մեկ շաբաթ անց մոմեր և […]

Գյուղնախն ու քաղաքապետարանը կհամգործակցեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են  երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Կողմերը  գոհունակություն են հայտնել երկու գերատեսչությունների միջև վերջին տարիների ընթացքում ձևավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը: «Այժմ […]

Ամեն օր նոր տեսախցիկ են դնում, օրենքներ հանում … տաքսու վարորդների ավտոերթ-բողոք

Այս պահին Բրազիլիայի հրապարակում մոտ 40 տաքսու անհատ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում` դժգոհելով տաքսիների լիցենզավորման նոր համակարգից: Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Անհատ տաքսու վարորդներին թույլ չեն տալիս, որ գոնե մի կոպեկ փող աշխատեն: Էնպես են անում, որ մենք թողնենք էս երկիրը ու գնանք: Մեր էրեխեքը տներում սոված նստած են, իսկ իրենք […]

Պարգևատրել է /Ֆոտո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառյությունը: Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի […]

Սարսափից ցնցվող աշխարհում դեպի ապահով Հայաստան

Հրապարակվել է Լոնդոնի Էկոնոմիկայի և խաղաղության «Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2015» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն ահաբեկչության հնարավոր սպառնալիքի առումով ամենաանվտանգ երկրների շարքում է: Ինդեքսում ներառված 162 պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը: Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ և 71-րդ տեղերը, Իրանը 39-րդն է, Թուրքիան՝ 27-րդը։ Առաջին հինգ վտանգավոր երկրներն են՝ Իրաքը, Նիգերիան, Աֆղանստանը,Պակիստանը և Սիրիան: Ընդհանուր առմամբ, […]

«Նոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել

Այսօր՝ 2015 թ. նոյեմբորի 20-ին «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հանրաքվեի գործընթացում ընդդիմադիրների նկատմամբ հալածանքի սաստկացման քաղաքական և իրավական հետևանքները՝ արձանագրված փաստերի օրինակով» թեմայով: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանը և «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: […]

Հայկական կողմը ճնշել է հակառակորդի ակտիվությունը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ ՊԲ առաջապահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված