10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը […]

Ընթացք է տրվել

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից նոյեմբերի 16-ից 20-ն  ընկած ժամանակահատվածում ստացվել է 2741 դիմում և գրություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս […]

Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ […]

Ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել

Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այցի ընթացքում Լ.Այվազյանին ընդունելեն Լիբանանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան […]

Մենք նախագահ Պուտինի հետ ենք․ հույները ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Ռուսաստանի /վիդեո/

Հունաստանի մայրաքաղաքը աջակցում է Մոսկվային։ Աթենքի կենտրոնական հրապարակում ակցիա է անցկացվել, մարդիկ պահանջել են Թուրքիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել։ Մի քանի տասնյակ հույներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ ռուսական ու հունական դրոշներով, գրում է НТВ.Ru-ն։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի խոցումը ոչ միայն հարված էր Ռուսաստանի թիկունքին, այլեւ միջազգային հակաահաբեկչական ողջ […]

Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ: Նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, […]

Ենթադրյալ ահաբեկիչներից մեկը հացադուլ է հայտարարել

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք -Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածների հետ:  Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման […]

Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ երկու օր առաջ Նորք Մարաշում ենթադրյալ զինված խմբի վնասազերծումն անլուրջ է եղել եւ նպատակաուղղված: «Համարում եմ, որ դրանք մանկական մակերեսային մոտեցումներ են: Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց կարծում եմ, որ անմեղության կանխավարկած է արդեն խախտվել»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ԱԱԾ-ի այդ քայլը […]

Էրդողանը չի զանգահարել Պուտինին․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը զանգահարել է Պուտինին, սակայն պատասխան չի ստացել։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թուրքիայի  նախագահի կողմից եղե՞լ է հեռախոսազանգ, թե ոչ, Լավրովն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված